ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կհնչեն համաշխարհային պրեմիերաներ

Կհնչեն համաշխարհային պրեմիերաներ
27.10.2014 | 21:42

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանի հիշատակին։

Ծրագրում՝ Ավետ Տերտերյան՝ Դուետ թավջութակի և ֆագոտի համար (համաշխարհային պրեմիերա), Պիես թավջութակի և դաշնամուրի համար (համաշխարհային պրեմիերա), Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (համաշխարհային պրեմիերա), Ղազարոս Սարյան՝ Երեք պոստլյուդ դաշնամուրի համար, Սերենադ շեփորի և դաշնամուրի համար, Լարային կվարտետ թիվ 2։

Հանդես կգան՝
«Արս լունգա» դուետ (Արամ Թալալյան (թավջութակ), Ջուլիետտա Վարդանյան (դաշնամուր))
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմեր
Էրիկ Մանուկյան (առաջին ջութակ)
Անի Ադիկյան (երկրորդ ջութակ)
Ելենա Հայրապետյան (ալտ)
Էլյա Բալասանյան (թավջութակ)
Լիլիթ Զաքարյան (դաշնամուր)
Տիգրան Հակոբյան (շեփոր)
Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ)


Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը կազմակերպում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության աջակցությամբ։

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ